ԱՆՀԱՂԹ ԱՔԼՈՐԸ երկնքի դեմքից

Մի անգամ ինչ-որ աքլոր գտնում է ոսկի և գոռում է ես փող գտա, փող գտա։ Թագավորը էդ լսում է և հրամայում է նազիր-վեզիրներին նրանից խլել։ Աքլորը ասում է որ թագավորը իր հաշվին է ապրում, և եթե ինքը չլիներ, թագավորը չէր ապրի։ Թագավորը հրամայում է ոսկին հետ տալ աքլորին, թե չէ խայտառակ կանի։ Հետո աքլորը ասում է, որ թագավորը իրենից վախեցավ ու ինքը հաղթեց թագավորին։ Թագավորը ջղայնանում է և հրամայում է աքլորի գլուխը կտրեն և բերեն իրեն, որ ինքը ճաշի աքլորով։ Աքլորին տանում են և սկսում են սարքել, աքլորը ասում է որ թագավորն իրեն տաք բաղնիք է տվել։ Հետո իրան դնում են սեղանի վրա, թագավորը իրեն կուլ է տալիս։ Աքլորը գոռում է որ թռնում է փողոցներով և հայտնվել է նոր աշխարհում։ Թագավորը ասում է, որ նազիր-վեզիրները իր փորը կտրեն և աքլորին հանեն։ Հետո աքլորին հանում են և նա փախնում է, ասում է, որ ինքը հաղթեց թագավորին և նազիր-վեզիրներին։

Անհատական բլոգային աշխատանք

Ներկայացրո՛ւ ուսումնական բլոգիդ հղումը։ https://robertaghajanyan.edublogs.org/

Ո՞ր թվականից ես սպասարկում բլոգդ։ Ներկայացրո՛ւ բլոգումդ հրապարակված առաջին նյութը՝ հղումը դնելով ներկայացված վերնագրի վրա։ Ողջույն

Գրի՛ր, թե բլոգն ինչ բաժիններ ունի։ 16

Բլոգումդ առկա բաժիններից ո՞րն ես ամենքիչն սպասարկում, ինչո՞ւ: Մայրենի

Ո՞ր բաժինն ես ամենից հաճախ սպասարկում։ Կցի՛ր հղումը։ Englis

Ո՞ւմ բլոգից (բլոգներից) ես առավել հաճախ օգտվում։ Նշի՛ր պատճառը։ Չկա

Ո՞ւմ բլոգն ես հավանում (եթե այդպիսին կա) նշի՛ր պատճառը: չկա
Ներկայացրո՛ւ ծնողներիցդ մեկի վերաբերմունքը բլոգիդ և բլոգային ուսուցման վերաբերյալ: Այս աշխատանքը կարող ես ներկայացնել ռադիոհարցազրույցի կամ տեսանյութի տեսքով։

Ես հարցրեցի իմ մայրիկին։ Մայրիկս ասաց, որ շատ է հավանում, որ ես կարողանում եմ հայերեն ստեղնաշարով գրել, նաև օգտվել համակարգչային ծրագրերից։

Չախչախ թագավորը: Հ. Թումանյան

Posted on 24 Փետրվարի, 2019

untitled1.png

Ա

Լինում է, չի լինում մի աղքատ ջաղացպան։

Մի պատռված քուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին՝ ապրելիս է լինում գետի ափին, իր կիսավեր ջաղացում։ Ունենում է մի մոխրոտ բաղարջ ու մի կտոր պանիր։

Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է տեսնում պանիրը չկա:

Մին էլ գնում է ջուրը կապի, գալիս է տեսնում՝ բաղարջը չկա։

Էս ՛ո՞վ կլինի, ո՞վ չի լինի։ Մտածում է, մտածում ու ջաղացի շեմքում թակարդ է լարում։ Առավոտը վեր է կենում, տեսնում մի աղվես է ընկել մեջը։

— Հը՞, գո′ղ անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞. կաց՝ հիմի ես քեզ պանիր ցույց տամ։— Ասում է ջաղացպանն ու լինգը վերցնում է, որ աղվեսին սպանի։

Աղվեսը աղաչանք-պաղատանք է անում։ Ինձ մի սպանի,— ասում է,— մի կտոր պանիրն ինչ է, որ դրա համար ինձ սպանում ես։ Կենդանի բաց թող, ես քեզ շատ լավություն կանեմ։

Ջաղացպանն էլ լսում է, կենդանի բաց է թողնում։

Էս աղվեսը գնում է, էդ երկրի թագավորի աղբանոցում ման է գալի ման, մի ոսկի է գտնում։ Վազ է տալիս թագավորի մոտ։

— Թագավորն ապրած կենա, ձեր կոտը մի տվեք։ Չախչախ թագավորը մի քիչ ոսկի ունի, չափենք ետ կբերենք։

— Չախչախ թագավորն ո՞վ է,— զարմացած հարցնում է թագավորը։

— Դու դեռ չես ճանաչում,— պատասխանում է աղվեսը։— Չախչախը մի շատ հարուստ թագավոր է, ես էլ նրա վեզիրն եմ։ Կոտը տուր, տանենք ոսկին չափենք, հետո կճանաչես։

Կոտը առնում է տանում, աղբանոցում գտած ոսկին ամրացնում կոտի ճեղքում, իրիկունը ետ բերում, տալիս։

— Օֆ,— ասում է,— զոռով չափեցինք։

— Միթե ճշմարիտ սրանք կոտով ոսկին են չափել,— մտածում է թագավորը։ Կոտը թափ է տալիս, զրնգալեն մի ոսկի է վեր ընկնում։

Առաջադրանքներ

  1. Նարնջագույնով նշված բառերի բացատրությունը բառարանում նայեք, սովորեք:

ջաղացպան

 փոստալ

բաղարջ

լինգ

կոտ

վեզիր

  1. Կապույտով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք:

 ալրոտ – ալյուր +ոտ

կիսավեր – կիս + ավեր

 մոխրոտ – մոխիր + ոտ

լավություն – լավ + ություն

թագավորի աղբանոցում

  1. Կանաչով նշված դարձվածքի իմաստը գրեք մի դարձվածք էլ ինքներդ ավելացրեք:
  2. Փորձեք բացատրել հեքիաթի վերնագիրը՝ ուշադրություն դարձնելով դրա ուղղագրությանը:
  3. Տեքստից գտեք նշված բառերի հականիշները՝ հարուստ, շատ, կենդանացնել, վատություն, տանել։
  4. համացանցում կարդացեք, թ եինչ է կոտը ու ինչո՞ւ թագավորը զարմացավ, որ ինչ-որ մեկը ոսկին կոտով է չափում։
  5. Մուգ կարմիրով նշված նախադասության միջից դուրս գրեք կոչականն ու նրա լրացումը, ուշադրություն դարձրեք կետադրությանը և գրեք, թե ով ու ում  հետ է խոսում:
  6. Հեքիաթի այս հատվածից դուրս գրեք ներգոյական հոլովով դրված 4 գոյական:

Քեֆ անողին քեֆ չի պակսիլ

Ա

Ժամանակով Բաղդադ քաղաքում  նստում էր Հարուն Ալ Ռաշիդ թագավորը։ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը սովորություն ուներ՝ շորերը փոխած ման էր գալիս իմանալու, թե ինչ է կատարվում  իր մայրաքաղաքում։ Մի գիշեր էլ էսպես, դերվիշի շոր մտած, անցնելիս է լինում մի խուլ փողոցով։ Մի աղքատ տնակից երգի ու նվագածության ձայներ է լսում։ Կանգ է առնում, միտք է անում, միտք, հետաքրքրվում է ու ներս է մտնում։ Ներս է մտնում, տեսնում՝ դատարկ ու մերկ մի տնակ, կրակի դեմը փռած կարպետի վրա նստոտած տանտերն ու երաժիշտները։ Աղքատ ընթրիքի շուրջը բոլորած նվագում են, երգում ու զվարճանում։

— Խաղաղություն ձեզ, ո՛վ ուրախ մարդիկ,— ողջունում է դերվիշն ու խոնարհություն է անում տանտիրոջը։

— Բարով եկար, դերվիշ բաբա, համեցեք, միասին ուտենք աստծու տված մի կտոր հացն ու միասին ուրախանանք,— խնդրում է տանտերը։

Դերվիշին էլ նստեցնում են իրանց հետ ու շարունակում են քեֆը։

Գիշերվա մի ժամին տանտերը երաժիշտներին վճարում է իրենց հասանելիքն ու ճամփու դնում։ Երբ երաժիշտները հեռանում են, դերվիշը տանտիրոջը հարցնում է․

— Անունդ ի՞նչ է, բարեկամ։

— Հասան։

— Ամոթ չլինի հարցնելը, Հասան ախպեր, ի՞նչ արհեստի տեր ես դու, ի՜նչքան փող ես աշխատում, որ էսպես քեֆով ես անցկացնում քո ժամանակը։ — Քեֆը շատ փողով չի լինում, դերվիշ բաբա,— պատասխանում է տանտերը։— Ամենաչնչին ապրուստն էլ կարող է մարդ ուրախ վայելել։ Ես մի փինաչի եմ, չուստեր եմ կարկատում, օրը մի չնչին բան եմ վաստակում։ Երեկոները բերում եմ, մի մասը ապրուստի եմ տալիս, մյուս մասն էլ էս երաժիշտներին, որ տեսար։ Նստում ենք, ուրախանում։ Թե քեզ նման մի ազնիվ հյուր էլ աստված հասցնում է, ավելի լավ։

— Անպակաս լինի քո ուրախությունը, ո՛վ Հասան, բայց եթե հանկարծ աշխատանքիդ էդ բարակ աղբյուրն էլ կտրի, ի՞նչ պիտի անես։

— Ինչո՞ւ է կտրում, դերվիշ բաբա։

— Օրինակ, թագավոր է ու թագավորի քմահաճույք․ հանկարծ հրաման արավ, որ էլ փինաչությունը չպիտի լինի։

— Է՜հ, թագավորի դարդը կտրե՞լ է, ընկնի փինաչիների ետևից․․․ կամ ի՞նչ են արել նրան փինաչիները։ Երբ էդպես բան կպատահի, էն ժամանակ կմտածենք, այժմ քնենք, դերվիշ բաբա։ Աստված ողորմած է․ քեֆ անողին քեֆ չի պակսիլ։ Աշխարհքի բան է՝ ինչպես բռնես, էնպես էլ կերթա։

— Լա՛վ, աստված տա, որ էդպես լինի,— բարեմաղթում է դերվիշն, ու քնում են։

Բ

Առավոտը վաղ դերվիշը գնում է։ Նրա գնալուց հետո մունետիկները լցվում են Բաղդադի փողոցներն ու հրապարակները, գոռալով հայտարարում, թե թագավորի հրամանն է, փինաչիների խանութները փակ պիտի մնան, էսօրվանից էլ ոչ ոք իրավունք չունի էդ արհեստով պարապելու։ Զանցառուների գլուխները կթռչեն։

Խեղճ Հասանի ձեռքից էլ բիզը խլում են, վզակոթին տալով դուրս անում իր նեղլիկ խանութից ու դուռը փակում։

Մյուս գիշերը, դարձյալ դերվիշի շոր մտած, Հարուն Ալ Ռաշիդ թագավորը գնում է քաղաքը շրջելու։ Դարձյալ անցնում է էն փողոցով, ուր ապրում էր ուրախ Հասանը։ Դարձյալ երգի ու երաժշտության ձայներ է լսում նրա տանից։ Ներս է մտնում։

— Օ՜, բարով, բարով, դերվիշ բաբա, համեցեք, նստիր քո տեղը։

Նստում են, ուտում, խմում, ածում, երգում, ուրախանում մինչև կեսգիշեր։

Կեսգիշերին երաժիշտներն իրենց վարձն առնում են, հեռանում։ Մնում են տանտերն ու հյուրը։

— Գիտե՞ս ինչ պատահեց, դերվիշ բաբա։

— Ի՞նչ պատահեց։

— Հենց էն, ինչ որ դու գուշակեցիր երեկ իրիկուն։ Էսօր թագավորը հրաման հանեց, մեր արհեստն արգելեց․․․

— Ի՞նչ ես ասում,― զարմանում է հյուրը։— Հապա ո՞րտեղից փող գտար, որ էս գիշեր էլ քեֆ սարքեցիր։

— Մի կավե կուժ եմ գտել, հիմի էլ ջուր եմ ծախում։ Օրական ինչ աշխատում եմ, մի մասը տալիս եմ ապրուստի, մյուսը՝ երաժիշտներին ու դարձյալ քեֆ եմ անում։

— Իսկ եթե թագավորը ջուր ծախելն էլ արգելի՝ էն ժամանակ ի՞նչ ես անելու։

— Ջուր ծախելով թագավորին ի՞նչ վնաս ենք տալի, որ արգելի։ Եվ ինչո՞ւ էսօրվանից դարդ անեմ դրա համար։ Երբոր կարգելի, էն ժամանակ կմտածեմ։ Մի՛ վախենար, բարեկամ, երբեք չի պակսիլ մի կտոր հաց ու մի անկյուն, որ ես էնտեղ ուրախանամ։

— Անպակաս լինի ուրախությունը քո օջախից, ո՛վ Հասան,— բարեմաղթում է դերվիշն ու հեռանում։

Առաջադրանքներ

  1. Ի՞նչ սովորություն ուներ Հարուն Ալ  Ռաշիդ թագավոր շորերը փոխած
  1. Հասանը ինչպե՞ս  ընդունեց դերվիշին։Տեքստից առանձնացրո՛ւ նշված հատվածը։
  2. Ինչպիսի՞ մարդ էր Հասանը։ Փորձի՛ր երկու հատվածներն ընթերցելով բնութագրել նրան։
  3. Բնորոշումդ հիմնավորի՛ր տեքստից հատվածներ առանձնացնելով։
  4. Ո՞ր ժանրին է պատկանում այս ստեղծագործությունը։ Հիմնավորի՛ր պատասխանդ։
  5. Բացատրի՛ր տեքստում ընդգծված արտահայտությունը։ Տեքստում գտի՛ր այն նախադասությունը, որտեղ  արտահայտությունը ներկայացված է այլ ձևակերպմամբ։  
  6. Բացատրի՛ր հետևյալ բառերն ու արտահայտությունները։ 

Խուլ փողոց- դատարկ փողոց

Մերկ տնակ- առանց ծառերի

Աղքատ ընթրիք- քիչ ուտելիք

Չնչին- քիչ

Ապրուստ-

Չուստ-

Մունետիկ-

Զանցառու-

Զվարճանալ- ուրախանալ

8 Դո՛ւրս գրիր բարբառային կամ առօրյա խոսքում գործածական բառերը և գրի՛ր դրանց գրական խոսքին բնորոշ ձևերը։

9 Տրված արտահայտությունները գրի՛ր մեկ բառով։

Կանգ  առնել- կանգնել

միտք անել- մտածել

ճամփու  դնել- ճանապարհել

հրաման հանել- հրամայեր

դարդ անել- դարդոտել

շուրջը բոլորել- շրջապատել

վարձն առնել- վարձել

10 Տեքստից առանձնացրո՛ւ մեկական պատմողական, հարցական, կոչական և բացականչական նախադասություն։

Առավոտը վաղ դերվիշը գնում է։

— Ի՞նչ պատահեց։

— Անպակաս լինի ուրախությունը քո օջախից, ո՛վ Հասան,— բարեմաղթում է դերվիշն ու հեռանում։

— Օ՜, բարով, բարով, դերվիշ բաբա, համեցեք, նստիր քո տեղը։

Հ․ Թումանյան «Արծիվն ու կաղնին»

Եղավ՝ մի անգամ անտառի միջին
Արծիվն ու Կաղնին էսպես վիճեցին,
Թե ո՜րն իրենցից շատ տարի կապրի,
Ո՜րն է դիմացկուն ու պինդ ավելի:

Արծիվն ասավ՝ ես. Կաղնին էլ թե՝ ես:
Երկուսն էլ համառ ու հըպարտ էսպես՝
Մեծ-մեծ պարծեցան, սաստիկ վիճեցին,
Վերջը էս տեսակ պայման կապեցին:
Ժամանակ դըրին հինգհարյուր տարի

Արքան հավքերի, արքան անտառի,
Որ թե որոշված էն օրին հասնեն,
Էն օրը մին էլ գան իրար տեսնեն:
Ու Արծիվն իսկույն Կաղնուց հեռացավ,
Հըզոր թևերը շարժեց, վերացավ

Դեպի ամպերը, դեպ ժայռերը,
Ուր անց է կացնում իր լավ օրերը:
Կաղնին էլ փըռեց ճյուղերն երկաթի,
Խո՜ր ու խոր մխեց ճանկերն արմատի
Ու էնպես հուժկու կանգնեց անտառում,

Որ վայր չընկնի էլ հինգհարյուր տարում:
Դարե՜ր անց կացան: Եվ ահա մի օր
Արծիվը եկավ ծերացած, անզոր,
Ծըվոցը կըտրած, տըկար, հևալով,
Թույլ-թույլ թևերը հազիվ քարշ տալով

Տեղ հասավ մի կերպ, նայեց դես ու դեն,
Տեսավ, որ Կաղնին ընկել էր արդեն.
Ճյուղերը թեև դեռ թարմ ու կանաչ,
Ընկել էր ահեղ փոթորկի առաջ:
— Հե՜յ, կանչեց, գոռոզ, պարծենկո՜տ Կաղնի,

Դե լավ ճանաչիր ինձ ու քեզ հիմի.
Հինգհարյուր տարուց մի ժամ էլ դեռ կա,
Ընկել ես արդեն, անկոտրում հըսկա:
— Հինգհարյուր տարի ապրել եմ կանգնած,
Էդքան էլ կապրեմ դեռ էսպես թիկնած,

Մինչև լըրանա մի հազար տարին:
Պատասխան տըվավ ընկած վիթխարին:

Առաջադրանքներ

  1. Ըստ բալլադի ո՞վ է հավքերի արքան, ո՞վ է անտառի արքան։ Կնդանական աշխարհում, բնության մեջ ուրիշ ի՞նչ արքաների մասին գիտեք։ Ինչո՞ւ են հենց դրանք համարվում արքաներ։ 
  2. Համացանցից կարդա և իմացիր թե դարը քանի տարի է ու գրիր 500 տարին քանի՞ դար է։
  3. Բալլադից դուրս գրիր ածանցավոր 3 բառ և դրանց ածանցներով նոր բառեր կազմիր։
  4. Քո կարծիքով ո՞վ էր ավելի դիմացկուն․ պատասխանդ հիմնավորիր։
  5. Բալլադից դուրս գրեք 10 ածական, դրանցով փոքր պատմություն մտածեք և հրապարակեք բլոգում։
  6. Կաղնին էլ փըռեց ճյուղերն երկաթի,
    Խո՜ր ու խոր մխեց ճանկերն արմատի

Ինչպե՞ս  կարող են ճյուղերը երկաթի լինեն, իսկ արմատները ճանկեր ունենան։

Լրացուցիչ առաջադրանք․ բալլադը սովորեք անգիր, տեսագրվեք և հրապարակեք բլոգում։

Ջերմաստիճան: Ջերմաչափ

Опубликовано 2 марта, 2022

Երբ առօրյայում օգտագործում ենք տաք, սառը բառերը, նախևառաջ նկատի ենք ունենում մեզ շրջապատող առարկաների, օդի. ջրի .տաք կամ սառը լինելու մեր զգացողությունը: Մեզ շրջապատող առարկաների, օդի, ջրի տաքության կամ սառնության չափը որոշվում է ջերմաչափով : Իսկ ի՞նչ է ջերմաչափը:

Ջերմաչափը բաղկացած է իրար մեջ տեղադրված երկու ապակե բարակ խողովակներից: Դրսի խողովակի ներքևի լայն մասը լցված է սնդիկով կամ գունավոր (հիմնականում կարմիր) սպիրտով, որի մեջ է գտնվում երկրորդ՝ բարակ խողովակի ծայրը:

Այժմ տեսնենք, թե ինչպես է չափվում օդի ջերմաստիճանը: Եթե օդը տաքանում է, ապա սնդիկը կամ սպիրտը նույնպես տաքանում են, ընդարձակվում և բարակ խողովակով վեր բարձրանում: Իսկ երբ օդը պաղում է, սնդիկի սյունը իջնում է ներքև: Ջերմաչափի արտաքին խողովակի ներսում տեղադրված սպիտակ թիթեղի վրա թվանշաններ և փոքրիկ գծիկներ կան:

Դրանք ցույց են տալիս ջերմաստիճանը և կոչվում են աստիճաններ: 0  (զրո) աստիճանից վերև գրված թվերը ցույց են տալիս դրական ջերմաստիճանը, իսկ Օ-ից ցած գրված թվերը համապատասխանում են բացասական ջերմաստիճանին: Աստիճան բառի փոխարեն ջերմաչափի սանդղակի վերին աջ անկյունում նշված է փոքրիկ օղակ (°), որը աստիճանի նշանն է: Օղակի կողքին նշվում է С (Ց) տառը, որը Ցելսիուս գիտնականի ազգանվան առաջին տառն է Օրինակ՝ 5″ С, կարդում ենք՝ հինգ աստիճան ըստ Ցելսիուսի: Հիշիր, որ երբեմն ջերմաստիճանի գրառումներում С տառը չի գրվում:

Երբ սնդիկի կամ սպիրտի սյունը բարձր է Օ-ից և գտնվում է, օրի­նակ, 15 նիշի դիմաց, ապա կարդում ենք 15° С (+15° С): Իսկ եթե ցածր է Օ-ից, ցույց է տալիս բացասական ջերմաստիճան, օրինակ’ -8-ի դեպ­քում, ապա կարդում ենք՝ մինուս 8° С:

Բացի օդի ջերմաստիճանը չափող ջերմաչափերից, մեզ ծանոթ է բժշկական ջերմաչափը, որով չափում ենք  մարմնի ջերմաստիճանը, երբ հիվանդ ենք լինում: Կան նաև ջրի, հողի, տարբեր սարքերի ջերմաստիճանը գրանցող ջերմաչափեր:

Ինչպե՞ս և ինչո՞ւ է առաջանում քամին: Երկրի մակերևույթի տարբեր տեղամասեր տարբեր չափով են Արեգակից ջերմություն ստանում: Այդ ջերմության շնորհիվ օդը տաքանում է, ընդարձակ­վում, թեթևանում և բարձրանում է վեր, իսկ նրա տեղը անմիջապես զբաղեցնում է համեմատաբար սառը օդը: Սովորաբար դեպի Երկրի մակերևույթի այն տեղա­մասը, որտեղից օդը շատ տաքացել ու վեր է բարձրացել, սկսում է տեղափոխվել հարևան տեղամասի համեմատաբար սառը օդը, և առաջանում է քամի:

Այսպիսով՝ երկրի մակերևույթով օդի հորիզոնական տեղաշարժը կոչվում է քամի:

Շատ ուժեղ քամիները անվանում են փոթորիկներ: Երբեմն փոթորիկներ են լինում նաև Հայաստանում: Փոթորկի ժամանակ ծառեր են կոտրվում, տանիքներ են պոկվում, շրջվում են էլեկտրահաղորդման սյուները և այլն :

Քամին մարդկանց նաև օգուտ է տալիս: Քամու ուժով շարժվում են առագաստանավերը: Քամին աշխատեցնում է հողմաղացը, և հացահա­տիկից ալյուր են ստանում : Քամու ուժով հողմակայաններում էլեկտրական էներգիա են ստանում։

ծիտը

Լինում է, չի լինում՝ մի ծիտե լինում

Մի անգամ էս ծտի ոտը փուշ է մտնում։ Դես է թռչում, դեն է թռչում, տեսնում է՝ մի պառավ փետի շատ ունի թոնիր վառի, հաց թխի։ Ասում է․

— Նանի՛ ջան, նանի՛, ոտիս փուշը հանի, թոնիրդ վառի, ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Պառավը փուշը հանում է, թոնիրը վառում։

Ծիտը գնում է, ետ գալի, թե՝ փուշը ետ տուր ինձ։

Պառավն ասում է․

— Փուշը թոնիրն եմ գցել։

Ծիտը կանգնում է, թե՝

— Իմ փուշը տուր, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, լոշիկդ առնեմ, դուրս թռչեմ։

Պառավը մի լոշ է տալի։ Ծիտը լոշն առնում է թռչում։

Գնում է տեսնում՝ մի հովիվ անհաց կաթն է ուտում։ Ասում է․

— Հովիվ ախպեր, կաթն ինչո՞ւ ես անհաց ուտում։ Ա՛յ լոշը, ա՛ռ, կաթնի մեջ բրդի՛, կե՛ր․ ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Գնում է, ետ գալի, թե՝ լոշս տուր։

Հովիվն ասում է․

— Կերա։

— Չէ՛,— ասում է,— իմ լոշը տուր, թե չէ դես թռչեմ, դեն թռչեմ, գառնիկդ առնեմ, դուրս թռչեմ։

Հովիվը ճարահատած մի գառն է տալի։ Առնում է թռչում։ Գնում է տեսնում՝ մի տեղ հարսանիք են անում, մսացու չունեն, որ մորթեն։  Ասում է.

— Ի՞նչ եք մոլորել։ Ա՛յ, իմ գառն առեք, մորթեցեք, քեֆ արեք․․․ Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Գնում է, ետ գալի թե՝ իմ գառը տվեք։

Ասում են․

— Մորթել ենք, կերել, ո՞րտեղից տանք։

Սա կանգնում է թե՝ չէ, իմ գառը տալիս եք՝ տվեք, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, հարսին առնեմ, դուրս թռչեմ։

Ու հարսին առնում է, թռչում։

Գնում է, գնում, գնում է, տեսնում՝ մի աշուղ մի ճամփով գնում է։

Ասում է․

— Աշուղ ախպեր, առ էս հարսին, պահի՛ քեզ մոտ։ Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Գնում է, ետ գալի, աշուղի առաջը կտրում թե՝ իմ հարսը ինձ տուր։

Աշուղն ասում է․

— Հարսը գնաց իրենց տուն։

Սա թե՝ չէ՛, իմ հարսը տուր, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, սազիկդ առնեմ, դուրս թռչեմ։

Աշուղը սազը տալիս է իրեն։

Սազն առնում է, ուսը գցում, թռչում, մի տեղ նստում է, սկսում է ածել ու ճտվտալով երգել․

Ծընգլը, մընգլը,
Փուշիկ տվի, լոշիկ առա,
Լոշիկ տվի, գառնիկ առա,
Գառնիկ տվի, հարսիկ առա,
Հարսիկ տվի, սազիկ առա,
Սազիկ առա, աշուղ դառա,
Ծընգլը, մընգլը,
Ծի՜վ, ծի՜վ։

Մին էլ հանկարծ սազը վեր ընկավ ջարդվեց, ծիտը թռավ գնա՜ց, հեքիաթն էլ վերջացա՜վ։

Ջրի կաթիլը

Դուք, անշուշտ, տեսած կլինեք խոշորացույց՝ կլոր, կորնթարդ, որի միջով բոլոր իրերն իրենց իրական չափսերից հարյուր անգամ մեծ  (երևալ): Եթե նայես պատահական ջրափոսից վերցրած կաթիլին, կտեսնես հազարավոր զարմանալի գազանիկներ, որոնք ջրի մեջ առհասարակ չեն նկատվում, թեև կան ու այնտեղ են, իհարկե: Նայում ես մի այդպիսի կաթիլի, ու քո դիմաց, ոչ ավելի, ոչ պակաս, մի ամբողջ ափսե էակներ են վխտում, թռչկոտում, կծում միմյանց առջևի կամ ետևի թաթիկը, մերթ այս հանգույցը, մերթ այն վերջույթը, և՛ ուրախանում, և՛ զվարճանում յուրովի:

Լինում է, չի լինում մի ծերուկ է լինում, որին բոլորը կոչում էին Հոգսեն Զննող:Ինչ որ է՝ այդ էր անունը: Նա իր հո□սն էր համարում զննել ամեն ինչ՝ դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է: Իսկ եթե չէր հաջողվում դրան հասնել սովորական ճանապարհով, դիմում էր կախար□ության:

Նա, ուրեմն, մի անգամ նստել ու խոշորացույցով զննում էր հենց ճահճից վերցրած ջրի մի կաթիլ: Աստված իմ. Աստված, ո՜նց էին այդ գազանիկներն այդտեղ վխտում ու եռուզեռում: Հազարավո՜ր, հազարավո՜ր, ու բոլորն էլ ոստոստում էին, (վազվզել)  կծոտում, խփշտում ու խժռում մեկմեկու:

— Նողկալի է,- բացականչեց ծերուկ Հոգսեն Զննողը:- Հնարավոր չէ՞ դրանց մի կերպ հանդարտեցնել, կար□ու կանոն մտցնել, որպեսզի յուրաքանչյուրն իմանա իր տեղն ու իրավունքները:

Ծերուկը մտածեց, մտածեց  բայց ոչ մի հնար չգտավ: Ստիպված էր կախարդության դիմել:

 — Արի կլինի` դրանց ներկեմ, որպեսզի լավ աչքի զարնեն,- ասաց ու նրանց վրա կաթեցրեց կարմիր գինի հիշեցնող ինչ-որ հեղուկ. բայց դա գինի չէր, այլ վհուկի արյուն: Բոլոր տարօրինակ գազանիկները հանկարծ կարմրավուն երանգառան, և ջրի կաթիլն այժմ կարելի էր մի ամբողջ քաղաքի տեղ դնել, ուր զեռում ենտկլոր վայրենիներ:

— Ի՞նչ բանի ես. դա ի՞նչ է,-հարցրեց ծերուկին մի այլ կախարդ, որն անուն չուներ և հենց դրանով էլ տարբերվում էր մյուսներից:

Անանուն կախարդն աչքը մոտեցրեց փքապակուն: Ա՜յ քեզ բան. նրա աչքի առաջ մի ամբողջ քաղաք էր փռված` վխտացող մարդկանցով լեցուն, բայց բոլորն էլ տկլոր էին դեսուդեն վազ տալիս: Խելքից դուրս բան էր. սարսափ, զարհուրանք: Բայց ամենազարհուրելին այն էր, որ նրանք անխղճաբար հրմշտում, (ճանկռոտել) ու պատառ-պատառ էին անում իրար: Ով ցածում էր` անպատճառ փոր□ում էր վեր մագլցել, ով վերևում էր,  ցած էր ընկնում:

— Զարհուրելի զվարճանք,- ասաց անանուն կախարդը:

 — Իսկ քո կարծիքով ի՞նչ է դա: Կարո՞ղ ես գուշակել,- հարցրեց Հոգսեն Զննողը:

— Էստեղ գուշակելու բան էլ չկա: Պարզ երևում է,- (պատասխանել) մյուսը:

— Սա Կոպենհագենն է կամ մի որևէ ուրիշ մեծ քաղաք. դրանք իրար շատ են նման… Սա մեծ քաղաք է:  Դա ճահճաջրի կաթիլ է,- բարբառեց Հոգսեն Զննողը:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝    լրացնելով բաց թողած տառերը:
    

2. Ի՞նչ է նշանակում աչքի զարնել արտահայտությունը.

         ա/աչքը վնասել

         բ/ ուշադրություն գրավել

         գ/ աչքը բուժել

         դ/չորս կողմը նայել

3. Դու՛րս գրիր տեքստում ընդգծված  բառերը ̀  դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները  (իմաստով մոտ  բառեր):

     4. Տրված բառերից որի՞ դիմաց է ճիշտ նշված նրա տեսակը.

       ա/ կախարդություն – պարզ

        բ/գինի – պարզ

        գ/ծերուկ – պարզ

         դ/ գազանիկ — պարզ

5. Տրված բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

      ա/մարդկանցով

      բ/վայրենիներ

      գ/կախարդություն

      դ/գազանիկներ
6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

     ա/կաթիլ – գոյական

      բ/ կախարդություն – գոյական

    գ/ զարհուրելի — գոյական

     դ/ երանգ – գոյական

7. Դու՛րս  գրիր տեքստում փակագծերի մեջ  դրված բայերը  և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

8. Գտի՛ր տրված նախադասության մեջ ենթական և ստորոգյալը:

     Ծերուկը խոշորացույցով զննում էր ամեն ինչ:                                                            
  ենթակա – ծերուկը

  ստորոգյալ

9. Տեքստից դու՛րս գրիր  մեկ հարցական նախադասություն:

— Ի՞նչ բանի ես. դա ի՞նչ է,-հարցրեց ծերուկին մի այլ կախարդ, որն անուն չուներ և հենց դրանով էլ տարբերվում էր մյուսներից:
     10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ:

11. Գրի՛ր մեկ բառով.

       ա/ վազ տալ          – վազել                             

        բ/ պատառ-պատառ անել           – պատառատոլ

       գ/ գուշակություն անել                  – գուշակել

       դ/ որոշում կայացնել                     – որոշել

12. Դո՛ւրս գրիր խոշորացույցը նկարագրող արտահայտությունները: կլոր
13. Ո՞րն էր Հոգսեն Զննողի հիմնական հոգսը.

      ա/ կախարդություն անելը

      բ/ բոլորին զարմացնելը

      գ/ ամեն ինչ իրար խառնելը

      դ/ ամեն ինչը զննելը՝ դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է

14.Կաթիլը խոշորացույցով զննելուց հետո Հոգսեն Զննողը ինչպե՞ս որոշեց հանդարտեցնել այնտեղ վխտացող գազանիկներին:

15.Անանուն կախարդն ինչի՞ նմանեցրեց ջրի կաթիլը: ճահճի ջրի

Պատմում է ինքը՝ Չարլի Չապլինը

Ես ծնվել եմ 1889-ի ապրիլի 16-ին, երեկոյան ժամը 8-ին, Ուոլվորթի շրջանում, Իսթ-լեյն փողոցում: Ես լրագիր եմ վաճառել, խաղալիքներ սոսնձել, աշխատել եմ տպարանում, ապակի փչողի արվեստանոցում, բայց գիտեի, որ դրանք ժամանակավոր են, ի վերջո, դերասան եմ դառնալու:

 … Հինգ տարեկան հասակում իմ առաջին ելույթի համար ես պարտական եմ մորս… Նա ինձ մենակ չէր թողնում վարձով բնակարանում և սովորաբար հետը տանում էր  թատրոն: Հիշում եմ, թե ինչպես կանգնած էի բեմի հետևում, երբ հանկարծ մորս ձայնը խզվեց: Հանդիսականներն սկսեցին ծիծաղել, բղավել. ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Իսկ աղմուկը գնալով մեծանում էր, և մայրիկս ստիպված եղավ բեմից հեռանալ: Նա սաստիկ հուզված էր, վիճում էր տն□րենի հետ: Հանկարծ տնօրենն ասաց, թե կարելի է նրա փոխարեն ինձ թողնել բեմ, և ձեռքիցս բռնած՝ ինձ բեմ տարավ ու թողնեց այնտեղ մենակ:

 Ահա բեմեզրի  լապտերների վառ լույսի տակ նվագախմբի նվագակցությամբ  ես սկսեցի եր□ել այն ժամանակ շատ տարածված փողոցային մի երգ: Չէի հասցրել երգի կեսն էլ երգել, երբ բեմի վրա անձրևի պես սկսեցին տեղալ մանր դրամներ:Ես ընդհատեցի երգը և հայտարարեցի, որ նախ կհավաքեմ փողը, ապա կերգեմ: Իմ ռեպլիկն առաջ բերեց քրքիջ: Տնօրենը բեմ եկավ՝ թաշկինակը ձեռքին, և օգնեց ինձ՝դրամները հավաքելու: Ես վախեցա, որ նա դրանք իրեն է պահելու: Հանդիսականները նկատեցին իմ երկյուղը, և դահլիճում քրքիջը սաստկացավ: Համոզվելով, որ նա փողը հանձնեց մորս, ես նոր միայն վերադար□ա բեմ և ավարտեցի երգը: Երբ մայրս բեմ եկավ ինձ տանելու, նրան դիմավորեցին որոտընդոստ ծափահարություններով: Այդպիսին էր իմ առա□ին, իսկ մորս՝ վերջին ելույթը: «Նոր դռնապանը» ֆիլմում կա մի դրվագ, ուր տնօրենն ինձ դուրս է անում աշխատանքից: Պաղատագին խնդրելով խղճալ ինձ՝ ես սկսեցի ձեռքի շարժումներով ցույց տալ, որ շատ երեխաներ ունեմ՝ մեկը մեկից փոքր: Ես խաղում էի խեղկատակային հուսալքման այդ տեսարանը, իսկ մեր տարեց  դերասանուհին, մի կողմ կանգնած, նայում էր մեզ: Պատահաբար նայեցի նրա կողմը, և, ի զարմանս ինձ, նրա աչքերում արցունք տեսա:

— Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և արտասվում եմ ահա: Նա հաստատեց այն, ինչ ես արդեն վաղուց էի զգում. ես օժտված էի ոչ միայն ծիծաղ, այլև արցունքներ առաջ բերելու ունակությամբ:

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը։

 2. Ի՞նչ է նշանակում պաղատագին բառը.

 ա/ ստիպված
 բ/բարձրաձայն
 գ/ թախանձագին
 դ/ սառնասրտորեն

3. Գրի՛ր տրված  բառերի հոմանիշները.
ա/ մենակ-առանձին

բ/  սաստիկ -վախենալու

գ/ նոր -հիմիկվա        

դ/ փոքր  -պստիկ       

 4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ բնակարան — պարզ-բարթ
բ/ դռնապան — բարդ
գ/ ունակություն — ածանցավոր
դ/ մայրիկ — ածանցավոր

5. Տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.


   ա/ լապտերների

   բ/ ծափահարությունների

   գ / աչքերում

   դ/ դերասանուհին

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված էթե ինչ խոսքի մաս էՈ՞ր տարբերակում է սխալ նշված.

ա/ քրքիջ-ածական
բ/երգ-գոյական
գ/ելույթ-գոյական
 դ/տեսարան-գոյական

7. Տեքստի  մեջ  փակագծերում դրված բայերը անհրաժեշտ ձևով համապատասխանեցրո՛ւ տեքստին.

8. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը.

    Մայրիկս ինձ սովորաբար հետը տանում էր թատրոն:
ենթակա     մայրիկս

ստորոգյալ   տանում էր

9. Տեքստից դու՛րս գրիր  ուրիշի ուղղակի խոսք պարունակող մեկ  նախադասությունը:

— Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և արտասվում եմ ահա:

10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ.

11. Ո՞ւմ էր պարտական Չապլինն  իր առաջին ելույթի համար:

իր մորը
12. Ե՞րբ տնօրենը որոշեց Չապլինին թույլ տալ բեմ  բարձրանալ:

մոր փոխարեն տարավ նրան բեմ
13. Ինչո՞ւ Չապլինը ընդհատեց երգը.

ա/ձայնը խզվեց
բ/վախեցավ, թե տնօրենը հավաքած դրամները պահելու է իրեն
գ/ փողերը հավաքելու նպատակով
դ/մոռացավ երգի բառերը

14. Ինչպե՞ս տարեց դերասանուհին ընդունեց Չապլինի «Նոր դռնապանը» ֆիլմում խաղացած դերը.

ա/ նրան բոլորովին դուր չէր եկել

 բ/ անվերջ ծիծաղում էր

գ/աչքերում արցունքներ էին հայտնվել

դ/ ձանձրույթից հորանջում էր

15. Ո՞րն էր  Չարլի Չապլինի հավատը իր դերասանական տաղանդի նկատմամբ:

նա կորղ էր բացի ծիծաղից արցունք առաջացնել