Առցանց ամանորյա աշխատանք հայրենագիտությունից

1.Ամանորյա  ընտանեկան ավանդույթը՝ Ձեր ընտանիքում ինչպիսի՞ն է այժմ, և ինչպիսի՞ն է եղել Ձեր ծնողների ընտանիքում, երբ նրանք ձեր հասակին էին։

Մենք զարդարում ենք տոնածառը և սենյակները տոնական լույսերով։ Պատրաստում ենք համեղ ուտեստներ։ Իրար նվերներ ենք նվիրում։

2. Ուտեստներից՝ ի՞նչ ենք այժմ համարում ավանդական ուտելիք, ի՞նչ կա հիմա, որ նախկինում չկար, և ի՞նչ կար հնում, որ հիմա չկա

Մենք նոր տարուն պատրաստում ենք տոլմա, որը ես չեմ սիրում և չեմ ուտում։

Ես սիրում եմ մսով նրբաբլիթներ ուտել։

3. Ինչպիսի՞ նվերներ են ցանկացել Ձմեռ պապիկից ստանալ Ձեր ծնողները, և ինչպիսի՞ն եք ցանկանում դուք, նմանություններն ու տարբերությունները

Իմ ծնողները Ձմեռ Պապիկից լավ խաղալիքներ էին ուզում, ես նույնպես ամեն տարի խաղալիքներ եմ ցանկացել, որ Ձմեռ Պապիկն ինձ բերի։ Այս տարի ես նվեր ստացա շատ լավ ու հետաքրքիր սեղանի խաղ։

4. Ամանորյա ձեր ավանդույթը, որը միշտ անխախտ է՝ նստելու վայր, սպասք, երազանք, ուտելիք, բարեմաղթանք, այցելվող վայր/ ուտելիքներից նշեք նաև այն, որը միշտ դուք եք պատրաստում/

Մենք ամանորը միշտ դիմավորում ենք Դիլիջանում՝ իմ պապիկի տանը։

5. Ամանորյա նկար՝ Ձեր/այս տարվա/ և Ձեր ծնողներինը փոքր ժամանակվա/հին նկար կարող եք նկարել հեռախոսով, ֆոտոխցկով ու ներբեռնել բլոգ/

Այս նկարում մենք ենք ընտանիքով այս տարի։

Այս նկարում իմ հայրիկն է փոքր ժամանակ պապիկիս հետ, իսկ աջ կողմի նկարում ես եմ իմ հայրկի հետ։

Այս նկարում իմ մայրիկն է փոքր ժամանակ։

8. Եթե ձեզ տրվեր հնարավորություն, ինչպիսին կդարձնեիք Ամանորը նշելու սովորույթը, կրկին կթողնեի՞ք ձմռանը…./մեկնաբանում եք, մի քանի նախադասությամբ, ինչու՞ այո, ինչու՞ ոչ/

Ինձ դուր է գալիս նշելը Ամանորը այնպես, ինչպես հիմա նշում ենք։

Ինձ դուր է գալիս, որ ձմռանն ենք նշում, բայց կցանկանայի որ ամեն տարի այդ օրը շատ-շատ ձյուն գա և մենք կարողանանք խաղալ ձնագնդիկ և ձնեմարդ պատրաստել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *