ր-ռ տառերի արտասանությունն ու գրությունը համապատասխանում են միմյանց։

Վերոնշյալ հիմնավորումից ելնելով, համապատասխանորեն լրացրո՛ւ բաց թողնված տառերը և ամբողջացրո՛ւ նախադասությունները։

Ամռանը գառներն ու ոչխարները բարձրանում են հեռավոր սարերը՝ ջրառատ զմրուխտյա մարգագետիններում արածելու։

Կրկնակի ռ-ով են գրվում կրկնվող արմատով կազմված նմանաձայնությունները (ձայն արտահայտող բառերը)։

Օրինակ՝ կատուն մռմռում է, ագռավը կռկռում է, դուռը ճռճռում է, գորտերը կռկռում են, խոզը խռխռում է․․․

Եթե արմատի կրկնությամբ կազմված բառը նմանաձայն չէ, առաջին արմատում գրվում և արտասանվում է ր, երկրորդում՝ ռ։

Օրինակ՝ Նրա սսիրտը թրթռում էր հուզմունքից։

Վարար գետի ջրերը փրփռել էին։

Վերքի մրմուռից աչքերս արցունքոտվել էին։

Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ ր կամ ռ։

Հռչակավոր, հրկիզել, արագաստ, գարնանային, գառնուկ, հրթիռ, թիթեռ, թռթուռ,  կառք, փռփուռ, կառավարություն, խրթին, զառիվայր, ձեռք, ձմերուկ, խռխռալ, ճռճռալ, ոսկոր, գրգիռ, ջեռուցում, բրոնզաձույլ, փարավոն, խորոված, լրաբեր, ջերմություն, թռվռալ, մրմուռ, արծիվ, երեսուն, գոռգոռալ, խարտոց, մարտկոց, ճմռթել, մրմունջ, րաֆֆի, րոպե, խորտիկ, մորթի, բուրդ, բարբառ, հռհռալ, պառկել, խրճիթ, գրտնակ, գորտ, հորթ, վարդ։

Լրացրո՛ւ բաց թողնված տառեր՝ ր կամ ռ և ընդարձակի՛ր նախադասությունները։

Սիրտը թռթռում է։

Դրոը քամուց փրփռում է։

Հին աթոռւ ճռճռում էր։

Տատս քթի տակ մրթմրթում էր։

Մանուկը թռվռում էր։

Կատուն անկյունում մռմռում էր։

Խարույկը ճրթճրթում էր։

Գորտը ճահճում կռկռում էր։

Տղան բարձր գոռգոռում էր։

Վերը ցավից մրմռում էր։

Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ ր կամ ռ, և միևնույն գույնով ներկի՛ր նույնարմատ բառերը։

 Դերասան, դեռահաս, դերակատար, դերերգ, դեռատի, դերանուն, դեռևս, դերբայ։

Լրաբեր, լրագիր, լռակյաց, լռել, լուռ, լրահավաք, լռիկ, լռելյայն, լրահոս։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *