Ես կարողանում եմ

Սիրելի սովորողներ, «Ես կարողանում եմ» նախագծի շրջանակներում ընտրեք 3 ուսումնական թեմա և կազմեք.

Ինքնագնահատում

Տարվա ընթացքում ո՞ր նախագիծն ես ամենից շատ հավանել։ Նշի՛ր անվանումը և կցի՛ր հղումը։ այս է

Առանձնացրո՛ւ քեզ համար ամենատպավորիչ ստեղծագործության հղումը։ այս է

Ի՞նչ ուսումնական նյութեր ես պատրաստել, կցի՛ր ամենից հաջողված աշխատանքների հղումերը։ այս է

10 միավորանոց համակարգով փորձի՛ր գնահատել աշխատանքդ մայրենի լեզվի դասերին։ Հիմնավորի՛ր ինքնագնահատումդ։ 8

ութ ես դրեցի նրանից, որ մեկ-մեկ լինում է, որ ուշացնում եմ դասերը

Թեստ 3

Տրված թվերից հետո գրիր   ևս մեկ թիվ  ըստ  օրինաչափության։5,8,13,21,․․․=13+21=34

Գիրքն ունի 280 էջ։ Գայանեն կարդաց գրքի   3/5-ը։ Քանի՞ էջ մնաց կարդալու։ 112:

10)Ուղղանկյան երկարությունը 18 սմ է, իսկ լայնությունը՝ 16սմ։ Գտիր ուղղանկյան պարագիծը։

2×18+2×16=68

11)Տրված թվերից հետո գրիր ևս մեկ թիվ ըստ օրինաչափության։5,8,13,21,․․․

13+21=34

12)Գիրքն ունի 280 էջ։ Գայանեն կարդաց գրքի 3/5-ը։ Քանի՞ էջ մնաց կարդալու։

280:5=56

56×3=168

280-168=112

13)Երեք հաջորդական թվերի գումարը 303 է։ Գտիր այդ թվերից ամենափոքրը։

303:3=101

101-1=100
101+1=102
Ամենա փոքր թիվը 100

Իմ ամենասիրելի գիրքը

Իմ ամենասիրելի գիրքն է Փոքրիկ Իշխանը։ Ես խորհուրդ եմ տալիս կարդալ այն, իմ կարծիքով ձեզ էլ կարող ա դուր գալ։

Գիրքը փոքրիկ իշխանի մասին է, որը հայտնվեց ուրիշ մոլորակի վրա, սովորեց ընկերական ու սիրել։

Ճանապարհ, ժամանակ, արագություն/մաս 3

Ճանապարհ, ժամանակ, արագություն/մաս 3

Միավոր  ժամանակում    մարմնի    անցած ճանապարհը   նրա  շարժման արագությունն է։

Արագությունը  կարելի է  չափել  արագաչափի  միջոցով։

Օրինակ՝

Կարող ենք ասել․

Ավտոմեքենան  շարժվում է  ժամում 70 կմ  արագությամբ,  կամ ավտոմեքենան  շարժվում է 70կմ/ժ արագությամբ։

Մարմնի շարժման արագությունը հավասար է  նրա անցած ճանապարհի և ծախսած  ժամանակի քանորդին։

Այսինքն՝

Արագություն= Ճանապարհ : ժամանակ

Մարմնի  անցած  ճանապարհը  հավասար է  նրա շարժման  արագության  և  ծախսած  ժամանակի արտադրյալին։

Ճանապարհ= Արագություն . ժամանակ

Մարմնի ծախսած  ժամանակը  հավասար  է  նրա  անցած ճանապարհի   և  արագության   քանորդին։

Ժամանակ= Ճանապարհ: Արագություն


Խնդիրներ

  1. Գնացքը  9  ժամում միևնույն արագությամբ անցավ 540  կմ ճանապարհ։  Որքա՞ն էր գնացքի շարժման արագությունը։
    540:90=60
  2. Ավտոմեքենան  11  ժամում միևնույն արագությամբ անցավ 770  կմ ճանապարհ՝ առանց =70                                                                                                    դադարի ։  Որքա՞ն էր ամտոմեքնայի  շարժման արագությունը։

  3. Որքա՞ն ճանապարհ կանցնի ավտոմեքենան 7 ժամում, եթե շարժվի 65 կմ/ժ հաստատուն արագությամբ՝  առանց դադարի։

  4. Հեծանվորդը 4 ժամում ընթացավ 13 կմ/ժ արագությամբ՝ առանց դադարի։  Որքա՞ն ճանապարհ նա անցավ։=52

  5. Նարեի  տնից մինչև դպրոց  360  մ է։ Նա դպրոց է գնացել 40 մ/ր արագությամբ՝ առանց  դադարի ։ Որքա՞ն ժամանակ նա  ծախսեց  դպրոց  գնալու  համար։=8

  6. Սևանից  միևնույն ուղղությամբ դուրս եկան երկու ավտոմեքենա։  9 ժամ հետո որքա՞ն կլինի նրանց միջև եղած հեռավորությունը, եթե առաջին    ավտոմեքենան ժամում անցնում է 75 կմ, իսկ երկրորդը՝ 65 կմ։=75-65=10   10×9=90
  • Աշտարակից  միևնույն ուղղությամբ դուրս եկան երկու ավտոմեքենա։  5 ժամ հետո որքա՞ն կլինի նրանց միջև եղած հեռավորությունը, եթե առաջին ավտոմեքենան ժամում անցնում է 55 կմ, իսկ երկրորդը՝ 60  կմ։=

  • Բեռնատարը  250 կմ  ճանապարհի  առաջին 120կմ-ն  անցավ  60 կմ/ժ  արագությամբ, իսկ մնացած մասը՝ 65 կմ/ժ  արագությամբ։ Բեռնատարը   քանի՞ ժամում  անցավ  այդ  ճանապարհը։=
    9. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

ԱՆՀԱՂԹ ԱՔԼՈՐԸ երկնքի դեմքից

Մի անգամ ինչ-որ աքլոր գտնում է ոսկի և գոռում է ես փող գտա, փող գտա։ Թագավորը էդ լսում է և հրամայում է նազիր-վեզիրներին նրանից խլել։ Աքլորը ասում է որ թագավորը իր հաշվին է ապրում, և եթե ինքը չլիներ, թագավորը չէր ապրի։ Թագավորը հրամայում է ոսկին հետ տալ աքլորին, թե չէ խայտառակ կանի։ Հետո աքլորը ասում է, որ թագավորը իրենից վախեցավ ու ինքը հաղթեց թագավորին։ Թագավորը ջղայնանում է և հրամայում է աքլորի գլուխը կտրեն և բերեն իրեն, որ ինքը ճաշի աքլորով։ Աքլորին տանում են և սկսում են սարքել, աքլորը ասում է որ թագավորն իրեն տաք բաղնիք է տվել։ Հետո իրան դնում են սեղանի վրա, թագավորը իրեն կուլ է տալիս։ Աքլորը գոռում է որ թռնում է փողոցներով և հայտնվել է նոր աշխարհում։ Թագավորը ասում է, որ նազիր-վեզիրները իր փորը կտրեն և աքլորին հանեն։ Հետո աքլորին հանում են և նա փախնում է, ասում է, որ ինքը հաղթեց թագավորին և նազիր-վեզիրներին։

Անհատական բլոգային աշխատանք

Ներկայացրո՛ւ ուսումնական բլոգիդ հղումը։ https://robertaghajanyan.edublogs.org/

Ո՞ր թվականից ես սպասարկում բլոգդ։ Ներկայացրո՛ւ բլոգումդ հրապարակված առաջին նյութը՝ հղումը դնելով ներկայացված վերնագրի վրա։ Ողջույն

Գրի՛ր, թե բլոգն ինչ բաժիններ ունի։ 16

Բլոգումդ առկա բաժիններից ո՞րն ես ամենքիչն սպասարկում, ինչո՞ւ: Մայրենի

Ո՞ր բաժինն ես ամենից հաճախ սպասարկում։ Կցի՛ր հղումը։ Englis

Ո՞ւմ բլոգից (բլոգներից) ես առավել հաճախ օգտվում։ Նշի՛ր պատճառը։ Չկա

Ո՞ւմ բլոգն ես հավանում (եթե այդպիսին կա) նշի՛ր պատճառը: չկա
Ներկայացրո՛ւ ծնողներիցդ մեկի վերաբերմունքը բլոգիդ և բլոգային ուսուցման վերաբերյալ: Այս աշխատանքը կարող ես ներկայացնել ռադիոհարցազրույցի կամ տեսանյութի տեսքով։

Ես հարցրեցի իմ մայրիկին։ Մայրիկս ասաց, որ շատ է հավանում, որ ես կարողանում եմ հայերեն ստեղնաշարով գրել, նաև օգտվել համակարգչային ծրագրերից։

Մնացորդով բաժանում

Թեմա՝ Մնացորդով բաժանում

Տեսական մաս.

Եթե մի թիվը ամբողջությամբ չի բաժանվում մեկ այլ բնական թվի
վրա, ապա արդյունքում ստանում ենք թերի քանորդ և մնացորդ։


Բաժանելի։ բաժանարար=թերի քանորդ(մնացորդ)

Բաժանելի=բաժանարար ‧ թերի քանորդ+մնացորդ


Բաժանարար=(Բաժանելի-մնացորդ)։թերի քանորդ


Օրինակ՝ 17։5=3(2մն․), 17-ը բաժանելին է, 5-ը՝ բաժանարարը, 3-ը՝ թերի
քանորդը, իսկ 2-ը՝ մնացորդը։

Բաժանելին՝ 17=5‧3+2

Բաժանարարը՝ 5=(17-2):3

Բաժանման արդյունքում ստացված մնացորդը միշտ փոքր է այն բնական
թվից, որի վրա թիվը բաժանել ենք։


Օրինակ՝ բնական թիվը 5-ի բաժանելիս կարող ենք ստանալ 1, 2, 3 կամ 4
մնացորդները։

Բնական թվեր կոչվում են այն թվերը, որոնք օգտագործվում են առարկաներ հաշվելու համար:

1;2;3;4;5;…,100,… թվերը բնական թվեր են:

Ամենափոքր բնական թիվը 1-ն է: Յուրաքանչյուր հաջորդ բնական թիվը ստանալու համար նախորդին գումարում ենք 1:

1+1=2, 2+1=3, 3+1=4,….,100, 100+1=101, …

Առաջադրանքներ

1)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 6 է, թերի քանորդը՝ 5,
մնացորդը՝ 3։=33

2)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 13 է, թերի քանորդը՝ 9,
մնացորդը՝ 7։=124

3)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 11 է, թերի քանորդը՝ 2,
մնացորդը՝ 7։=29

4) Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
15-ի բաժանելիս։= 14

5)Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
23-ի բաժանելիս։=22

6)Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը բաժանվում է և՛ 4-ի, և՛ 6-ի։=12 =13

7)Գտիր այն ամենափոքր երկնիշ բնական թիվը, որը 4-ի և 6-ի բաժանելիս ստանում ենք 3 մնացորդ։=15

8)Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը բաժանվում է և՛ 8-ի, և՛ 6-ի։=24

9)Գտիր այն ամենափոքր երկնիշ բնական թիվը, որը 8-ի և 6-ի բաժանելիս ստանում ենք 2 մնացորդ։=26

10)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 15 է, թերի քանորդը՝ 6,
մնացորդը՝ 1։=1:91

11)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 17 է, թերի քանորդը՝ 4,
մնացորդը՝ 3։=71

12)Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքնե

Չախչախ թագավորը: Հ. Թումանյան

Posted on 24 Փետրվարի, 2019

untitled1.png

Ա

Լինում է, չի լինում մի աղքատ ջաղացպան։

Մի պատռված քուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին՝ ապրելիս է լինում գետի ափին, իր կիսավեր ջաղացում։ Ունենում է մի մոխրոտ բաղարջ ու մի կտոր պանիր։

Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է տեսնում պանիրը չկա:

Մին էլ գնում է ջուրը կապի, գալիս է տեսնում՝ բաղարջը չկա։

Էս ՛ո՞վ կլինի, ո՞վ չի լինի։ Մտածում է, մտածում ու ջաղացի շեմքում թակարդ է լարում։ Առավոտը վեր է կենում, տեսնում մի աղվես է ընկել մեջը։

— Հը՞, գո′ղ անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞. կաց՝ հիմի ես քեզ պանիր ցույց տամ։— Ասում է ջաղացպանն ու լինգը վերցնում է, որ աղվեսին սպանի։

Աղվեսը աղաչանք-պաղատանք է անում։ Ինձ մի սպանի,— ասում է,— մի կտոր պանիրն ինչ է, որ դրա համար ինձ սպանում ես։ Կենդանի բաց թող, ես քեզ շատ լավություն կանեմ։

Ջաղացպանն էլ լսում է, կենդանի բաց է թողնում։

Էս աղվեսը գնում է, էդ երկրի թագավորի աղբանոցում ման է գալի ման, մի ոսկի է գտնում։ Վազ է տալիս թագավորի մոտ։

— Թագավորն ապրած կենա, ձեր կոտը մի տվեք։ Չախչախ թագավորը մի քիչ ոսկի ունի, չափենք ետ կբերենք։

— Չախչախ թագավորն ո՞վ է,— զարմացած հարցնում է թագավորը։

— Դու դեռ չես ճանաչում,— պատասխանում է աղվեսը։— Չախչախը մի շատ հարուստ թագավոր է, ես էլ նրա վեզիրն եմ։ Կոտը տուր, տանենք ոսկին չափենք, հետո կճանաչես։

Կոտը առնում է տանում, աղբանոցում գտած ոսկին ամրացնում կոտի ճեղքում, իրիկունը ետ բերում, տալիս։

— Օֆ,— ասում է,— զոռով չափեցինք։

— Միթե ճշմարիտ սրանք կոտով ոսկին են չափել,— մտածում է թագավորը։ Կոտը թափ է տալիս, զրնգալեն մի ոսկի է վեր ընկնում։

Առաջադրանքներ

  1. Նարնջագույնով նշված բառերի բացատրությունը բառարանում նայեք, սովորեք:

ջաղացպան

 փոստալ

բաղարջ

լինգ

կոտ

վեզիր

  1. Կապույտով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք:

 ալրոտ – ալյուր +ոտ

կիսավեր – կիս + ավեր

 մոխրոտ – մոխիր + ոտ

լավություն – լավ + ություն

թագավորի աղբանոցում

  1. Կանաչով նշված դարձվածքի իմաստը գրեք մի դարձվածք էլ ինքներդ ավելացրեք:
  2. Փորձեք բացատրել հեքիաթի վերնագիրը՝ ուշադրություն դարձնելով դրա ուղղագրությանը:
  3. Տեքստից գտեք նշված բառերի հականիշները՝ հարուստ, շատ, կենդանացնել, վատություն, տանել։
  4. համացանցում կարդացեք, թ եինչ է կոտը ու ինչո՞ւ թագավորը զարմացավ, որ ինչ-որ մեկը ոսկին կոտով է չափում։
  5. Մուգ կարմիրով նշված նախադասության միջից դուրս գրեք կոչականն ու նրա լրացումը, ուշադրություն դարձրեք կետադրությանը և գրեք, թե ով ու ում  հետ է խոսում:
  6. Հեքիաթի այս հատվածից դուրս գրեք ներգոյական հոլովով դրված 4 գոյական:

Քեֆ անողին քեֆ չի պակսիլ

Ա

Ժամանակով Բաղդադ քաղաքում  նստում էր Հարուն Ալ Ռաշիդ թագավորը։ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը սովորություն ուներ՝ շորերը փոխած ման էր գալիս իմանալու, թե ինչ է կատարվում  իր մայրաքաղաքում։ Մի գիշեր էլ էսպես, դերվիշի շոր մտած, անցնելիս է լինում մի խուլ փողոցով։ Մի աղքատ տնակից երգի ու նվագածության ձայներ է լսում։ Կանգ է առնում, միտք է անում, միտք, հետաքրքրվում է ու ներս է մտնում։ Ներս է մտնում, տեսնում՝ դատարկ ու մերկ մի տնակ, կրակի դեմը փռած կարպետի վրա նստոտած տանտերն ու երաժիշտները։ Աղքատ ընթրիքի շուրջը բոլորած նվագում են, երգում ու զվարճանում։

— Խաղաղություն ձեզ, ո՛վ ուրախ մարդիկ,— ողջունում է դերվիշն ու խոնարհություն է անում տանտիրոջը։

— Բարով եկար, դերվիշ բաբա, համեցեք, միասին ուտենք աստծու տված մի կտոր հացն ու միասին ուրախանանք,— խնդրում է տանտերը։

Դերվիշին էլ նստեցնում են իրանց հետ ու շարունակում են քեֆը։

Գիշերվա մի ժամին տանտերը երաժիշտներին վճարում է իրենց հասանելիքն ու ճամփու դնում։ Երբ երաժիշտները հեռանում են, դերվիշը տանտիրոջը հարցնում է․

— Անունդ ի՞նչ է, բարեկամ։

— Հասան։

— Ամոթ չլինի հարցնելը, Հասան ախպեր, ի՞նչ արհեստի տեր ես դու, ի՜նչքան փող ես աշխատում, որ էսպես քեֆով ես անցկացնում քո ժամանակը։ — Քեֆը շատ փողով չի լինում, դերվիշ բաբա,— պատասխանում է տանտերը։— Ամենաչնչին ապրուստն էլ կարող է մարդ ուրախ վայելել։ Ես մի փինաչի եմ, չուստեր եմ կարկատում, օրը մի չնչին բան եմ վաստակում։ Երեկոները բերում եմ, մի մասը ապրուստի եմ տալիս, մյուս մասն էլ էս երաժիշտներին, որ տեսար։ Նստում ենք, ուրախանում։ Թե քեզ նման մի ազնիվ հյուր էլ աստված հասցնում է, ավելի լավ։

— Անպակաս լինի քո ուրախությունը, ո՛վ Հասան, բայց եթե հանկարծ աշխատանքիդ էդ բարակ աղբյուրն էլ կտրի, ի՞նչ պիտի անես։

— Ինչո՞ւ է կտրում, դերվիշ բաբա։

— Օրինակ, թագավոր է ու թագավորի քմահաճույք․ հանկարծ հրաման արավ, որ էլ փինաչությունը չպիտի լինի։

— Է՜հ, թագավորի դարդը կտրե՞լ է, ընկնի փինաչիների ետևից․․․ կամ ի՞նչ են արել նրան փինաչիները։ Երբ էդպես բան կպատահի, էն ժամանակ կմտածենք, այժմ քնենք, դերվիշ բաբա։ Աստված ողորմած է․ քեֆ անողին քեֆ չի պակսիլ։ Աշխարհքի բան է՝ ինչպես բռնես, էնպես էլ կերթա։

— Լա՛վ, աստված տա, որ էդպես լինի,— բարեմաղթում է դերվիշն, ու քնում են։

Բ

Առավոտը վաղ դերվիշը գնում է։ Նրա գնալուց հետո մունետիկները լցվում են Բաղդադի փողոցներն ու հրապարակները, գոռալով հայտարարում, թե թագավորի հրամանն է, փինաչիների խանութները փակ պիտի մնան, էսօրվանից էլ ոչ ոք իրավունք չունի էդ արհեստով պարապելու։ Զանցառուների գլուխները կթռչեն։

Խեղճ Հասանի ձեռքից էլ բիզը խլում են, վզակոթին տալով դուրս անում իր նեղլիկ խանութից ու դուռը փակում։

Մյուս գիշերը, դարձյալ դերվիշի շոր մտած, Հարուն Ալ Ռաշիդ թագավորը գնում է քաղաքը շրջելու։ Դարձյալ անցնում է էն փողոցով, ուր ապրում էր ուրախ Հասանը։ Դարձյալ երգի ու երաժշտության ձայներ է լսում նրա տանից։ Ներս է մտնում։

— Օ՜, բարով, բարով, դերվիշ բաբա, համեցեք, նստիր քո տեղը։

Նստում են, ուտում, խմում, ածում, երգում, ուրախանում մինչև կեսգիշեր։

Կեսգիշերին երաժիշտներն իրենց վարձն առնում են, հեռանում։ Մնում են տանտերն ու հյուրը։

— Գիտե՞ս ինչ պատահեց, դերվիշ բաբա։

— Ի՞նչ պատահեց։

— Հենց էն, ինչ որ դու գուշակեցիր երեկ իրիկուն։ Էսօր թագավորը հրաման հանեց, մեր արհեստն արգելեց․․․

— Ի՞նչ ես ասում,― զարմանում է հյուրը։— Հապա ո՞րտեղից փող գտար, որ էս գիշեր էլ քեֆ սարքեցիր։

— Մի կավե կուժ եմ գտել, հիմի էլ ջուր եմ ծախում։ Օրական ինչ աշխատում եմ, մի մասը տալիս եմ ապրուստի, մյուսը՝ երաժիշտներին ու դարձյալ քեֆ եմ անում։

— Իսկ եթե թագավորը ջուր ծախելն էլ արգելի՝ էն ժամանակ ի՞նչ ես անելու։

— Ջուր ծախելով թագավորին ի՞նչ վնաս ենք տալի, որ արգելի։ Եվ ինչո՞ւ էսօրվանից դարդ անեմ դրա համար։ Երբոր կարգելի, էն ժամանակ կմտածեմ։ Մի՛ վախենար, բարեկամ, երբեք չի պակսիլ մի կտոր հաց ու մի անկյուն, որ ես էնտեղ ուրախանամ։

— Անպակաս լինի ուրախությունը քո օջախից, ո՛վ Հասան,— բարեմաղթում է դերվիշն ու հեռանում։

Առաջադրանքներ

  1. Ի՞նչ սովորություն ուներ Հարուն Ալ  Ռաշիդ թագավոր շորերը փոխած
  1. Հասանը ինչպե՞ս  ընդունեց դերվիշին։Տեքստից առանձնացրո՛ւ նշված հատվածը։
  2. Ինչպիսի՞ մարդ էր Հասանը։ Փորձի՛ր երկու հատվածներն ընթերցելով բնութագրել նրան։
  3. Բնորոշումդ հիմնավորի՛ր տեքստից հատվածներ առանձնացնելով։
  4. Ո՞ր ժանրին է պատկանում այս ստեղծագործությունը։ Հիմնավորի՛ր պատասխանդ։
  5. Բացատրի՛ր տեքստում ընդգծված արտահայտությունը։ Տեքստում գտի՛ր այն նախադասությունը, որտեղ  արտահայտությունը ներկայացված է այլ ձևակերպմամբ։  
  6. Բացատրի՛ր հետևյալ բառերն ու արտահայտությունները։ 

Խուլ փողոց- դատարկ փողոց

Մերկ տնակ- առանց ծառերի

Աղքատ ընթրիք- քիչ ուտելիք

Չնչին- քիչ

Ապրուստ-

Չուստ-

Մունետիկ-

Զանցառու-

Զվարճանալ- ուրախանալ

8 Դո՛ւրս գրիր բարբառային կամ առօրյա խոսքում գործածական բառերը և գրի՛ր դրանց գրական խոսքին բնորոշ ձևերը։

9 Տրված արտահայտությունները գրի՛ր մեկ բառով։

Կանգ  առնել- կանգնել

միտք անել- մտածել

ճամփու  դնել- ճանապարհել

հրաման հանել- հրամայեր

դարդ անել- դարդոտել

շուրջը բոլորել- շրջապատել

վարձն առնել- վարձել

10 Տեքստից առանձնացրո՛ւ մեկական պատմողական, հարցական, կոչական և բացականչական նախադասություն։

Առավոտը վաղ դերվիշը գնում է։

— Ի՞նչ պատահեց։

— Անպակաս լինի ուրախությունը քո օջախից, ո՛վ Հասան,— բարեմաղթում է դերվիշն ու հեռանում։

— Օ՜, բարով, բարով, դերվիշ բաբա, համեցեք, նստիր քո տեղը։